Որոնք վստահ են , թե թուրքերը հարձակվելու են Հայաստանի վրա, թող սա անպայման կարդան

463

Նախիջևանում ազերի թուրքական զորավարժությունների հետ կապված խուճապահար տրամադրություն տարածողների համար , որոնք վստահ են , թե թուրքերը հարձակվելու են Հայաստանի վրա , մի քանի դիտարկում…

ա) Առաջին հերթին դա թույլ չի տա ՌԴ: Ոչ , թե մեր հանդեպ ունեցած սիրուց , այլ իր գեոքաղաքական եվ ռազմաստրատեգիական շահերից ելնելով , ինչքան էլ թուրքերի հետ սիրախաղերով զբաղվեն: ՌԴ այս պահին միջուկային մարտագլխիկների օգտագործմամբ զինավարժություններ է անցկացնում Կովկասյան լեռնաշղթայում:

բ) Իրանը որևէ պարագայում չի հանդուրժի , որ թուրքա-ադրբեջանական կոր ձևավորվի իր սահմաններին , հաշվի առնելով , որ այդ երկրում ութ միլիոնից ավելի ազերի է ապրում:

գ) Թուրքիայում է գտնվում ամերիկյան Ինջիրլիկ ռազմաբազան , որը պարզապես կարող է կաթվածահար անել Թուրքայի ռազմական ուժերը սպասարկող տեխնիկական միջոցները եվ ոչ միայն: Այն , որ ԱՄՆ-ը որևէ պարագայում թույլ չի տա թուրքերին առաջանան , դա կասկածից վեր է: Գումարած այս պահին ԱՄՆ ռազմանավերը գտնվում եմ Միջերկրական ծովում եվ ոչ միայն թուրք-հունական լարվածության ֆոնին:

դ) Թուրքիան չի կարող ռազմական գործողություններ սկսել առանց ՆԱՏՈ-ի համաձայնության: Մենք Սիրիան , կամ Լիբիան չենք , որ իսլամական ահա բեկիչների դեմ պայքարելու պատրվակով պատերազմ հրահրի երրորդ երկրի տարածքում:

ե) Հայկական բանակի մարտունակությունը:
Մենք իհարկե ուժեղ եվ մարտունակ բանակ ունենք , սակայն Թուրքիան ՆԱՏՈ-ի անդամ երկրների մեջ թվաքանակով երկրորդ բանակն ունի , մոտ մեկ միլիոն զինվոր եվ զինված է նորագույն ռազմական տեխնոլոգիաներով: Վստահ եմ , որ կգա ժամանակը , երբ մենք ինքնուրույն ի վիճակի կլինենք դիմակայել թուրքերին , բայց հիմա պետք է խելամիտ ու գրագետ քաղաքականություն վարել , ինչը եվ արվում է :

զ) Երեկ եվ այսօր ՀՀ ՊՆ նախարան ու Գլխավոր Շտաբի պետը հանդիպել են ՌԴ Գլխավոր Շտաբի ներկայացուցիչների եվ ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդի հետ: Լուրերով հայտեցին: Ինչպես ընկերներիցս մեկը կասեր ՝ բոլորն ամեն ինչից կուրսի են , մերոնք էլ մատները պուլսի վրա պահած, հանգիստ եղեք:

Մի քանի հետաքրքիր իրադարձություններ եվս կան այս ֆոնին , սակայն այսքանը կարծում եմ բավարար է:

Понравилось? Поделись с друзьями информацией!
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •